|
|
Թերմոռոս-Ար ընկերությունը շարունակում է բարի ավանդույթները և 2010 թվականի վերջում ամփոփիչ հանդիպում ունեցավ Հայաստանի ճարտարապետների և դիզայներների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ընկերության որոշ նորություններ՝ նոր ապրանքանիշեր և նախագծեր, ինչպես նաև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ Արևմտյան Հայաստանի մասին, որը ներկայացրեց ՀՀ Պատմության Ինստիտուտի տնօրեն պրն. Աշոտ Մելքոնյանը:
Երեկոն անցավ "The Club" ակումբում, այն կրում էր ընկերական բնույթ և նպատակ ուներ ջերմ մթնոլորտում ևս մեկ անգամ հավաքել ընկերության վաղեմի գործընկերներին և բարեկամներին:
|