"Թերմոռոս-Ար" ընկերությունը հիմնադրվէլ է 2004 թ.: Այն հանդիսանում է ՌԴ հայտնի "Թերմոռոս" և "Ար-Սերվիս" ընկերությունների համատեղ դուստր-ձեռնարկություն: Այսօր "Թերմոռոս-Ար" ընկերությունը ՀՀ արդյունաբերողների և գործարարների, ինչպես նաև ՀՀ ճարտարապետների և շինարարների միությունների պատվավոր անդամ է: "Թերմոռոս-Ար"-ը մասնակցել է միջազգային EXPO-2004, EXPO-2005, EXPO-2006 և այլ ցուցահանդեսների և պարգևատրվել է պատվավոր դիպլոմներով: 2006թ. ընկերությունը մասնակցել է Հայաստանում Ջեռուցման Տեխնոլոգիաների ցուցահանդեսին: 2007թ. և 2009թ. JAGA ընկերությունը (Բելգիա), և 2008թ. Lamborghini ընկերությունն (Իտալիա) արժանացան "Տարվա ապրանքանիշ" մրցանակներին։ Հայաստանում այս երկու ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը "Թերմոռոս-Ար" ընկերությունն է։ Ընկերության առաջնային խնդիրն է բնակչությանն ապահովել անվտանգ, հուսալի ջեռուցման համակարգերով, տեխնիկապես և էսթետիկորեն ներդաշնակ ջեռուցման սարքերով և մատուցել բարձրորակ ծառայություններ: Մեր կարգախոսն է "Ջեռուցման Արվեստ":